воскресенье

Barcamp Gyumri

Հեղինակ` Արսեն Վարդանյան

Ձախից` Գյումրի Ինֆոտան փորձագետ Արսեն Վարդանյանն է,
աջից` Գյումրի Ինֆոտան ղեկավար Արմեն Պետրոսյանը
Barcamp Gyumri-ին արդեն իսկ իրականություն է: Առաջին անգամ Գյումրիում այն կայացավ տեղի բարքեմփիստների ջանքերի շնորհիվ, մասնավորապես, Կարեն Տերտերյան, Լուսինե Բարսեղյան, Տիգրան Պետրոսյան եւ իհարկե ԿԱԶԱ հիմնադրամի եւ Գյումրի տեխնոպարկի աջակցությամբ: Շատ-շատերի է հետաքրքիր, թե ի՞նչ է Barcamp-ը եւ ի՞նչ եղավ Գյումրիում:

ԲարՔեմփը (անգլ. BarCamp) մասնակիցների կողմից կազմակերպվող ոչ-ֆորմալ կոնֆերանսների միջազգային ցանց է։ Այդ կոնֆերանսներն իրենցից ներկայացնում են «մասնակցային» աշխատանքային սեմինար՝ միջոցառումներ, որոնք բաց են բոլոր ցանկացողների համար: Փիլիսոփայությունը նրանում է, որ չկան հատուկ հրավիրված բանախոսներ, մասնակիցներն իրենք են բերում ներկայացվելիք թեմաներն ու նյութերը, իրենք են զեկուցումներն անում ու քննարկում դրանք։ Պրեզենտացիաները կատարվում են բաց ու անկաշկանդ միջավայրում։ ԲարՔեմփը ենթադրում և նախատեսում է ստեղծագործ մտքի ու տեխնոլոգիաների յուրահատուկ խառնուրդ, որը նպաստում է նոր գաղափարների ու ծրագրերի ձևավորմանը։

Յուրաքանչյուր մասնակից ուներ 30 րոպե ժամանակ՝ իր ներկայացումն անելու համար: Գյումրի ԻնֆոՏունը եւս Բարքեմփում ներկայացում արեց: Ինֆոտան ղեկավար Արմեն Պետրոսյանը ներկայացրեց ինֆոտան գործունեության մասին եւ թե ի՞նչ խնդիրներ է իր առջեւ դրել ու ինչ մեթոդներով է փորձում դրանք հաղթահարել, իսկ փորձագետ Արսեն Վարդայնանը ցույց տվեց այն բոլոր կոմերցիոն գործիքները, որոնք յուրաքանչյուր հետաքրքրվող անձ կարող է օգտագործել եւ հասնել արդյունքների՝ համացանցի հնարավորություններն օգտագործելով ի նպաստ իրական կյանքում փոփոխությունների ու հաջողությունների հասնելու համար: Ցույց տրվեցին հաջողված օրինակներ եւ այս ամենին մանրամասն ծանոթանալու համար հետաքրքրվողները հրավիրվեցին Գյումրի ԻնֆոՏուն: Այն հիմանականում հետաքրքրեց նոր սկսնակներին եւ մասնակիցները ու հետաքրքրվողները խոստացան առաջիկայում առանձին հանդիպում ունենալ ԻնֆոՏան շրջանակներում: Դե ինչ, ԻնֆոՏունը սպասում է:

2 комментария:

  1. Կազմակերպիչներն ու աջակիցները ապրեն :)
    բայց առանց կամավորների ու առավել ևս մասնակիցների Բարքեմփը Բարքեմփ չի լինի :)

    ОтветитьУдалить